Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ես և աշխատանքը

Աշխատանքային սխալներ, որ թույլ եք տալիս ամեն օր. tert.am

Աշխատանքային սխալներ, որ թույլ եք տալիս ամեն օր. tert.am

Արդյոք ձեզ դո՞ւր է գալիս ձեր աշխատանքը։ Արդյո՞ք այն ձեզ համար արժեքավոր է կամ հաճույք ստանո՞ւմ եք այդ աշխատանքից։ Կարո՞ղ է այն, ինչով դուք սիրում եք զբաղվել, օգտակար լինել նաև ձեր աշխատավայրի համար..։

 

Միանգամայն հնարավոր է, որ այս հարցերին դուք պատասխանեք «ոչ», իսկ դա նշանակում է, որ պետք է վերաիմաստավորել աշխատավայրին և աշխատանքին ձեր վերաբերմունքը, գրում է Forbes.ru-ն։

 

Դուք լիովին չեք պատկերացնում ընկերության նպատակները: Յուրաքանչյուր աշխատակից պետք է հասկանա, թե որոնք են իր ընկերության հիմնական նպատակները։ Եթե նույնիսկ այդ մասին ձեզ չեն ասել, չի նշանակում, որ դրա մասին չպետք է մտածեք կամ ինքներդ ձեզ համար պատկերացնեք՝ ինչ նպատակներ ունի ձեր գործատուն։ Պետք չէ անվերապահորեն անել այն, ինչ ձեզ ասում են։ Փորձեք վերլուծել ցանկացած հրահանգ կամ առաջադրանք։

 

Ձեզ թվում է, թե ձեր դերն ընկերությունում կարևոր չէ: Փորձեք պատասխանել այս հարցին՝ «Եթե ինձ վաղն աշխատանքից հեռացնեն, արդյո՞ք ընկերության աշխատանքը կվատթարանա»։ Փորձեք լինել անկեղծ ինքներդ ձեզ հետ։ Եթե դուք պատասխանել եք «ոչ», ուրեմն շատ հնարավոր է, որ մի օր ձեզ կհեռացնեն աշխատանքից։ Գուցե դուք ամբողջությամբ չեք տրվում աշխատանքին կամ էլ զբաղվում եք մի բանով, որին լավագույնս չեք տիրապետում։ Սակայն, չէ՞ որ շատ կարևոր է միշտ իմանալ, որ դուք ճիշտ տեղում եք և պատասխանատու եք կատարած աշխատանքի համար։

 

Դուք ընկեր չունեք աշխատավայրում: Մի շարք ուսումնասիրություններ ցույց են տվել, որ մարդիկ ավելի երջանիկ են լինում, կարողանում են իրենց աշխատատեղը պահպանել և դրական են տրամադրված լինում աշխատավայրում, երբ այնտեղ ընկերներ ունեն։ Gallup ընկերության ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մարդկանց շրջանում, ովքեր լավ ընկեր ունեն աշխատավայրում, 7 անգամ ավելի են այն անձինք, ովքեր սիրում են իրենց աշխատանքը։ Չնայած դրան՝գրասենյակային աշխատողների 30%-ը միայն ընկերներ ունի աշխատավայրում։ Փորձեք բացառություն դառնալ և ընկերացեք ձեր աշխատավայրից որևէ մեկի հետ։

 

Դուք օրինակ չեք վերցնում հաջողակ մարդկանցից: Դուք պարզապես այնպիսին եք, ինչպիսին կաք, սակայն լավ աշխատելու գաղտնիքներից մեկն այն է, որ դուք փորձեք նմանվել հաջողակ մարդկանց, ձեզ պահեք այնպես, ինչպես նրանք, նույնիսկ հագնվեք հաջողակների նման։ Նման կերպ դուք ոչ թե կնմանակեք ինչ-որ մեկին, այլ կկարողանաք գտնել ձեր «ոսկե միջին» «Ես»-ը։

 

Դուք բավականաչափ չեք հանգստանում: Ընկերության համար մեծ խնդիր կարող են լինել «նստած մեռյալները»՝ ուժասպառ աշխատակիցները, ովքեր աշխատում են՝ ներդնելով իրենց ամենավերջին ուժերը։ Forbes USA-ի հեղինակ Ջեյսոն Նազարը գտնում է, որ ավելի լավ կլինի գրասենյակային աշխատանքն այնպես կազմակերպել, որ աշխատակիցները կարողանան հանգստանալ որքան իրենց անհրաժեշտ է։ Ուժերը սպառած աշխատակիցները լավ չեն հանգստանում և «վարակում» են մյուսներին, արդյունքում ստացվում է գրասենյակ, որը լի է աննպատակ թափառող աշխատակիցներով։

 

Դուք ձեզ դնում եք նեղ շրջանակների մեջ: Մի՛ վախեցեք երազելուց, կան ղեկավարներ, ովքեր կարող են ասել, թե իրենց աշխատակիցները ոչ մի բանի չեն կարողանում հասնել և որքան անհաջողակ են նրանք։ Այդ մտածողությունն ազդում է աշխատակիցների վրա, և նրանք ևս սկսում են այդպես մտածել։ Սակայն, ուշադրություն մի՛ դարձրեք դրան, և մի՛ դրեք ձեզ ուրիշի պատկերացումների նեղ շրջանակների մեջ։ Աճեք ամեն օր։ Ձեր ներուժի միակ սահմանափակումը ձեր սեփական երևակայությունն ու ուժերն են։

 

Դուք մոռանում եք հաճախորդի մասին: Այդ մարդիկ ո՛չ պակաս կարևոր են, քան ձեր երեխաները, ամուսինները, եղբայրներն ու քույրերը, քանի որ նրանք իրենց դժվարությամբ աշխատած գումարը և ժամանակը ծախսում են ձեր ապրանքների և ծառայությունների վրա։ Ձեր աշխատանքի ո՞ր մասում եք դուք շփվում ձեր հաճախորդի հետ, գիտե՞ք ինչ են նրանք մտածում։ Ընկերությունները, որոնք հեռանում են իրենց հաճախորդներից՝ վերանում են ժամանակի ընթացքում։ Forbes USA-ի հեղինակ Ջեյսոն Նազարը խորհուրդ է տալիս կարդալ Տոնի Շեյի «Երջանկություն պարգևելով։ Զրոյից մինչև միլիարդ» գիրքը:

 

Դուք ձեզ այնպես չեք պահում, ինչպես բնորոշ է ղեկավարին: Եթե դուք ղեկավարեք ընկերությունը, ինչպե՞ս ձեզ կպահեք։ Այդ մտածողությունը կօգնի ավելի շուտ կենտրոնանալ և ավելի լավ աշխատել։

 

Ձեզ թվում է, որ ձեր աշխատանքը ոչ-ոք չի գնահատում: Մարդիկ միշտ քննարկում են, թե ինչպես եք աշխատում այլ աշխատողների համեմատ։ Ձեզ չի հաջողվի խաբել և ձևացնել, որ լավ եք աշխատում, քանի որ բոլորն ամեն ինչից քաջատեղյակ են։ Եթե ձեզ վերջին ժամանակներում ոչ-ոք քննադատության չի ենթարկում, դեռ չի նշանակում, որ դուք հիանալի կերպով եք աշխատում։ Ձեր չափանիշները պետք է ավելի բարձր լինեն ուրիշների չափանիշներից։ Ամեն օր գնահատեք ձեր աշխատանքը և փորձեք կռահել, թե ինչ են մտածում ուրիշները։

 

Դուք դուր չեք գալիս ձեր գործընկերներին: Կատարյալ գրասենյակային աշխարհում մարդկանց միայն կգնահատեին իրենց արժանիքների և կատարած աշխատանքի համար։ Սակայն մենք սոցիալական արարածներ ենք, և բոլորին հաճելի է աշխատել հաճելի մարդկանց մեջ, որոնց հետ հեշտ է շփվել։ Պատկերացրեք այնպիսի սցենար, երբ ղեկավարը պետք է աշխատանքից հեռացնի երկու հավասար աշխատանքային որակներով աշխատողների, սակայն ընտրությունը կանգնում է ընկերական աշխատակցի և անհավասարակշռված աշխատակցի միջև՝ ո՞ւմ կընտրի ղեկավարությունը։

 

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. plusempresarial.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հոգեբաններն անվանել են աշխատավայրում սթրեսի 8 նշան. 1in.am
Հոգեբաններն անվանել են աշխատավայրում սթրեսի 8 նշան. 1in.am

Մի փոքր սթրեսն աշխատավայրում կարող է լավ ազդել աշխատունակության վրա: Սակայն մշտական սթրեսը բացասաբար է ազդում առողջության վրա: Այդպիսի կարծիք ունի հոգեթերապևտ Ջոան Քինգսլին, որն արդեն 25 տարի զբաղվում է...

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն ԼՈՒՐԵՐ: Աշխատավայրում
Աշխատավայրում կենտրոնանալու 6 միջոց. 1in.am
Աշխատավայրում կենտրոնանալու 6 միջոց. 1in.am

Աշխատանքի ընթացքում մենք ստիպված ենք մշտապես լինել կապի մեջ` հեռախոսի և համակարգչի միջոցով: Որպեսզի դա խնդիր չդառնա, ubr.ua-ն ներկայացնում է 6 միջոց...

Աշխատավայրում
Կանայք տղամարդկանց կոլեկտիվում տառապում են քրոնիկ սթրեսով. գիտնականներ. 1in.am
Կանայք տղամարդկանց կոլեկտիվում տառապում են քրոնիկ սթրեսով. գիտնականներ. 1in.am

Ինդիանայի համալսարանի գիտնականները պարզել են, որ տղամարդկանց կոլեկտիվում աշխատող կանանց համար շատ դժվար է: Այս մասին հայտնում է informing.ru-ն: Մասնագետները չափել են կորտիզոլի (սթրեսի հորմոն) մակարդակը կանանց շրջանում...

ԼՈՒՐԵՐ: Առողջ կին ԼՈՒՐԵՐ: Կին. թվեր և փաստեր Լրահոս կանանց համար
Բույրեր, որոնք կօգնեն առօրյա աշխատանքում. 1in.am
Բույրեր, որոնք կօգնեն առօրյա աշխատանքում. 1in.am

Գիտնականները պարզել են, որ կոնկրետ բույրերից օրգանիզմում բարձրանում է ցինեոլի մակարդակը, որը խթանում է նեյրոնների ակտիվությունը: Հենց դրա հետ են կապում մտավոր հանձնարարությունների փայլուն լուծումը, ագրեսիվության...

Աշխատավայրում
12 մեթոդ աշխատավայրում սթրեսից ազատվելու համար. 1in.am
12 մեթոդ աշխատավայրում սթրեսից ազատվելու համար. 1in.am

Lady.obozrevatel.com-ը մեթոդներ է առաջարկում աշխատավայրում սթրեսից ազատվելու համար...

Աշխատավայրում
Ժամանակն արդյունավետ ծախսելու օգտակար խորհուրդներ. 1in.am
Ժամանակն արդյունավետ ծախսելու օգտակար խորհուրդներ. 1in.am

Bbcont.ru-ի փոխանցմամբ՝ մարդիկ, ովքեր սովորել են արդյունավետորեն ծախսել իրենց ժամանակը, տնտեսել են իրենց կյանքի 1/3-ը: Ժամանակն արդյունավետորեն ծախսելու համար կան մի շարք օգտակար խորհուրդներ: Դրանցից...

Էներգիայի պակասը լրացնելու 3 եղանակ. 1in.am
Էներգիայի պակասը լրացնելու 3 եղանակ. 1in.am

Healthinfo.ua-ի փոխանցմամբ՝ ամեն օր մենք կատարում ենք այնպիսի գործեր, որոնք պահանջում են մեր էներգիայի մեծ պաշարներ՝ աշխատանք, ընտանիք, երեխաներ...

Աշխատակիցների հետ լավ վարվելու Google-ի գաղտնիքները. The Huffington Post. 1in.am
Աշխատակիցների հետ լավ վարվելու Google-ի գաղտնիքները. The Huffington Post. 1in.am

NEW YORK – «Մարդկանց մեծամասնությունը ներքաշված է աշխատանքի մեջ, բայց այդպես չպետք է լինի»...

Արագ հանգստանալու 7 միջոց. 1in.am
Արագ հանգստանալու 7 միջոց. 1in.am

Դեռ շատ գործ կա անելու, բայց էլ ուժ ու էներգիա չկա՞: healthinfo.ua-ն առույգությունն ու էներգիան արագ վերականգնելու մի քանի խորհուրդ է տալիս...

Մասնագետները պատմել են՝ ինչպես վարվել հարցազրույցի ժամանակ. 1in.am
Մասնագետները պատմել են՝ ինչպես վարվել հարցազրույցի ժամանակ. 1in.am

Գվելֆի համալսարանի կողմից անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ շատ կարևոր է չանհանգստանալ այն կապակցությամբ, արդյոք գործատուն տեսնում է քո հուզմունքը, թե ոչ: Ավելի լավ է կենտրոնանալ ընկերական...

Ինչպես կարելի է աշխատանքային օրվա ընթացքում պահպանել էներգիան. 1in.am
Ինչպես կարելի է աշխատանքային օրվա ընթացքում պահպանել էներգիան. 1in.am

Հայտնի է դարձել, թե ինչպես կարելի է աշխատանքային օրվա ընթացքում պահպանել էներգիան: Դրա համար ընդամենը պետք է էներգիայով սնուցվելու համար հավելյալ աղբյուրներ փնտրել, գրում է...

Օգտակար խորհուրդներ
5 տարբերակ, թե ինչպես կարող է աշխատանքը փչացնել քունը.
5 տարբերակ, թե ինչպես կարող է աշխատանքը փչացնել քունը.

Շատերն անհամբերությամբ են սպասում ուրբաթ երեկոյան ժամերին, երբ դուրս կգան գրասենյակից՝ առաջիկա հանգստյան օրերին լարվածությունը թոթափելու ոգևորությամբ: Իրավիճակը ծանոթ է ամբողջ աշխարհի աշխատողներին. պատճառը...

Քուն, քնի խանգարումներ Աշխատավայրում
Դրես-կոդի հոգեբանական նշանակությունը
Դրես-կոդի հոգեբանական նշանակությունը

Հայտնի է` կատարյալ արտաքին տեսքը կարիերայի սանդուղքով վեր բարձրանալու կարևոր պայմաններից է: Շրջապատողների վրա ազդելու համակարգը շատ պարզ է մասնագետների կարծիքով...

Աշխատանքի արդյունավետության բարձրացման 12 խորհուրդ. 1in.am
Աշխատանքի արդյունավետության բարձրացման 12 խորհուրդ. 1in.am

Ոչինչ միանգամից չի լինում՝ ցանկացած նպատակի հասնելու համար անհրաժեշտ են ջանքեր և ժամանակ: Իսկ եթե այդ հարցին մոտենաք կազմակերպված, ապա կհասնեք դրական...

Աշխատավայրում
Կարևոր փաստեր՝ աշխատունակության մասին. 1in.am
Կարևոր փաստեր՝ աշխատունակության մասին. 1in.am

Առավոտյան 6-7-ը «պատուհան է», երբ ամենալավն աշխատում է երկարատև հիշողությունը: Այդ ընթացքում ստացված ցանկացած տեղեկություն հեշտությամբ է...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ